top of page

Մեր մասին

  Մեր ընկերությունը, 2010 թվականից սկսած մատուցելով մաքրման ծառայություններ, հայաստանյան շուկայում դարձել է առաջատարներից մեկը` մշտական հիմունքներով ծառայություններ մատուցելով տարբեր նպատակների կիրառության համար նախատեսված տարածքներում:

  Մենք առաջարկում ենք գրասենյակային տարածքների, արտադրական և առևտրային կենտրոնների, հարակից տարածքների, բնակարանների, առանձնատների, քոթեջների, պատուհանների և շենքի ճակատային մասի (ֆասադի) պրոֆեսիոնալ մաքրման ծառայությունների մեծ փաթեթ, ինչպես նաև գորգերի և փափուկ կահույքի քիմմաքրման ծառայություններ:

Ընկերությունը լայնորեն կիրառում է պրոֆեսիոնալ ժամանակակից սարքավորումներ և աշխարհի առաջատար արտադրողների կողմից առաջարկվող մաքրող նյութեր` բարձրորակ ծառայություններ մատուցելու համար: Մեր ընկերության հպարտությունն է համարվում բարձր որակավորում ունեցող անձնակազմը, ում հատուկ գիտելիքները, փորձն ու հմտությունները թույլ են տալիս ընկերությանը ծառայությունները մատուցել արդյունավետ և որակով:

  Մաքրության գրավական է հանդիսանում CLEAN.AM-ի կողմից ապահովվող պրոֆեսիոնալ մաքրումը:

Մշակելով ռացիոնալ և հարմարավետ աշխատանքային գրաֆիկ Ձեզ համար` մենք կկատարենք բոլոր հանձնարարությունները արագ և հստակ` մաքրման յուրաքանչյուր փուլ ժամանակին և որակով իրագործելով և, ըստ այդմ, կապահովենք Ձեր տարածքի պատշաճ մաքրությունը:

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում շրջակա միջավայրի պաշտպանությանը, հետևաբար, օգտագործում ենք հավաստագրված մաքրող նյութեր և հատուկ սարքավորումներ և մենք խստորեն հետևում ենք աղբահանման գործընթացներին:

Ընկերությունում մշակված է էկոլոգիական մենեջմենթի համակարգ ISO 14001-ի ստանդարտների հիման վրա:

Մեր ընկերությունը իր աշխատանքային գործունեության ընթացքում վաստակել է ոչ միայն կատարող և պատասխանատու կապալառուի, այլ նաև վստահելի և ազնիվ գործընկերոջ համբավ:

Պրոֆեսիոնալ մաքրման ծառայությամբ "ԲԻ ԷԼ ԳՐՈՒՊ" ընկերությունը զբաղվում է 2010 թվականից սկսած CLEAN.AM ապրանքանիշի անվան ներքո:

Ներկայումս ընկերությունը մշտական հիմունքներով սպասարկում է ավելի քան 200000 ք.մ. տարածք Երևան քաղաքում և ՀՀ մարզերում: Մեր ծառայություններից օգտվում են կազմակերություններ, ինչպես նաև մասնավոր հաճախորդներ:

Ընկերության անձնակազմը ունի համապատասխան մասնագիտական հմտություններ և փորձ` տրված հանձնարարությունները որակով իրագործելու համար:

Մեզ համար առաջնային են համարվում.

  • Որակը

  • Ազնվությունը

  • Արդյունավետությունը

  • Պրոֆեսիոնալիզմը

              Մենք փորձում ենք մեր հաճախորդներին առաջարկել գնի և որակի լավագույն հարաբերակցությունը, պարզ և արդյունավետ փոխհարաբերությունների մի համակարգ` նպատակաուղղված յուրաքանչյուր խնդրի լուծման համար, ինչը կնպաստի Ձեր տարածքում մաքրություն և հարմարավետություն ապահովմանը:

bottom of page